Ճապոնացիները քննադատել են հարավային Կուրիլյան չորս կղզին Ռուսաստանից վերցնելու լրագրող և քաղաքագետ Յուկիո Կաշիամայի կոչը: Wedge Infinity-ում hրատարակված հոդվածում նա քննադատել է Ճապոնիայի վարչապետին:
«Վարչապետ Սինձո Աբեի քաղաքականությամբ ո՛չ կղզիները կվերադարձնվեն, ո՛չ Ռուսաստանի հետ բարեկամություն կհաստատվի: Մինչդեռ անցել է 70 տարի: Ըստ քաղաքագետի՝ իշխանությունները պետք է վերադառնան նախնական պահանջին և վերադարձնեն հարավկուրիլյան չորս կղզին: Հակառակ դեպքում Տոկիոն կհայտնվի ոչ շահեկան վիճակում հարևան պետությունների հետ հարաբերություններում: Ճապոնիան տարածքային խնդիրներ ունի ոչ միայն Ռուսաստանի, այլև Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ: