1972 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որին հաջորդել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) ստեղծումը:
2004 թվականից Հայաստանում հունիսի 5-ը նշվում է որպես Բնապահպանի օր, որի խորհուրդը առավել մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ մեր երկիրը հարուստ է կենսաբազմազանությամբ։
Բնության պահպանության խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այն պետք է մեզ ուղեկցի ամեն օր, որպեսզի անվտանգ և ապահով լինի մեր կյանքը Երկիր մոլորակի վրա։