Շատ է հաճելի, երբ բացում ես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների լավագույն փորձը ներկայացնող փաստաթուղթը ու հենց առաջինը, որպես լավագույն փորձ, նշվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միանգամից 3 օրինակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ բերելով օրինակները.
«Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը, որն արդեն ներկայացրել եմ ԱԺ-ում: Մեր զեկույցն արդեն ներկայացվում է միջազգային հարթակում:
Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի մասին տեսանյութ, որ հատուկ սկզբունքով է պատրաստված:
Մարդու իրավունքների պաշտպանի ուղեցույցը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ»: