ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդականական ճեպազրույցների ժամանակ խիստ սահմանափակումների վերադարձի մասին խոսելիս նշեց, որ երկու տարբերակ կա. կա՛մ մարդկանց պետք է սոցիալապես աջակցություն տրամադրել, որ տանը մնան, կա՛մ պետք է բացել տնտեսությունը:
«Ուղղակի փող չի տրվել, հաստատվել են ծրագրեր, որոնք բոլորը եղել են անարդյունավետ, և մենք առաջարկել ենք դրա փոխարեն ուղղակի աջակցել ընտանիքներին: Կառավարությունը, որ չգնա այդ ֆինանսավորման ճանապարհով, բացում է տնտեսությունը, ու ունենք այն, ինչ ունենք: Եթե հիմա հետ գնանք նորից փակելուն, պետք է երկար փակել, երկու շաբաթն անիմաստ է, և պետք է մարդկանց ֆինանսավորել, կոմունալները վճարել, վարկային ու հարկային արձակուրդներ տալ: Հիմա հարցնում եք՝ կարո՞ղ ենք նորից փակել. կարող ենք, եթե բոլորին փող տանք, եթե բոլորին փող չտանք, չենք կարող: Մենք փող ունենք, մենք ունենք վերցված վարկ՝ Քովիդ-19-ի դեմ պայքարելու համար»,- նշեց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամից վերցված վարկի բացատրությունում գրված են հակաճգնաժամային ծրագրերի բացատրությունները:
«Նշանակում է, որ պետությունն ուզում է պոստֆակտում էս փողը վերցնի, և էդ ծրագրերն արդեն իրականացվել են: Դրանց վրա 280 միլիոն չի ծախսվել, բայց 280 միլիոն մենք հիմա վերցնում ենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը: