ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թ. հուլիսին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՊԵԿ քննչական վարչության, հետո՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի պաշտոնը:
Հիշեցնենք՝ երեկ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: