ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից:
Հովհաննիսյանը ՊԵԿ փոխնախագահ էր նշանակվել 2019 թ. հուլիսին: Մինչ այդ 2018թ. հունիսից նա զբաղեցրել է ՊԵԿ քննչական վարչության, հետո՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի պաշտոնը: