ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը լրագրողների հարցին ի պատասխան այսօր հայտարարել է, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրային որդու՝ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը Հայաստանի Հանրապետության սահմաններով չի ֆիքսվել:
«Մենք նախկինում իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել: Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»,- հայտարարեց նա:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Գուրգեն Խաչատրյանը գտնվում է Ռուսաստանում:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին ԱԱԾ-ն Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրել փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար և հայտարարել հետախուզում: