Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը՝ Նազելին, դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա խնամատարությունն ստանձնել է հորաքույրը: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ տվեց լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի»,- հայտնում է ԲԿ-ի լրատվության բաժինը:
Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար: