Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանի գոլը «Ռուխի» դեմ խաղում ճանաչվել է Բելառուսի առաջնության մայիս ամսվա լավագույն գոլ: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Այդ խաղում Կադիմյանը դարձել էր դուբլի հեղինակ, «Նեմանը» պարտվել էր 2։4 հաշվով։
Հավելենք, որ Բելառուսի առաջնությունում Կադիմյանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 7 գոլ։ «Նեմանը» վաստակել է 14 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում։