Հունիսի 9-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է համապատասխան որոշումը: Օրակարգում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության հարցն է՝ տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Արայիկ Հարությունյանն առաջադվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը: