Ոստիկանապետ Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ առավոտյան հրապարակված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են արտակարգ դրության ժամանակ քաղաքացիները հարսանյաց արարողություն կազմակերպել, և ոստիկանական համազգեստներով երիտասարդներն էլ դրա ընթացքում ֆլեշմոբ են իրականացնում:
Արման Սարգսյանը նշեց, որ ցավալի է, որ նման երևույթներ տեղի են ունենում այսքան հորդորներից ու վարչարարությունից հետո:
«Այսօր առավոտյան մենք պարզել ենք այդ տնտեսվարող սյուբեկտին, համապատասխան տեսչության հետ մեր կողմից կազմվել է արձանագրություն, այսինքն՝ արարքին տրվել է իրավական գնահատական»,- նշեց ոստիկանապետը: