Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում ամեն ինչ պատրաստ է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման համար: Մնում է` լինենք կարգապահ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
«Ծնողներին խնդրում ենք՝ երեխաներին ճանապարհելիս ենթարկվել կարգադրիչների և ոստիկանության հրահանգներին, մեքենաները կայանել Ազատության պողոտայում, երեխաներին սպասել ոչ թե բակերում, այլ պողոտայում: Շատ շնորհակալություն համագործակցության համար»,- գրել է նախարարը: