Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները շարունակում են Ստեփանակերտում ախտահանման միջոցառումները:
Այսօր վաղ առավոտից «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից երկու ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Վաղարշյան, Հուրունց, Վազգեն Սարգսյան, Արթուր Մկրտչյան, Ազատամարտիկների, Մաշտոցի և այլ փողոցներում:
Այդ աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: