Արցախի Աժ լրատվական բաժնի հաղորդմամբ՝ հունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին և քննարկել նրա թեկնածության հարցը:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը:
Նախատեսվում են Մհեր Աղաջանյանի հետ հանդիպումներ նաև «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցություններում: