ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ Հայաստանին աջակցելու համար երախտագիտություն հայտնելով վրաց գործընկերներին:
«Վրաստանի սիրելի գործընկերներ,
որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ հայտնում իմ գործըներներին ու վրաց ժողովրդին՝ Հայաստանի համար այս դժվար պահին մեզ սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար: Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները, և վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»,- գրել է փոխխոսնակը: