Մեկնաբան Ադրիան Վոյնարարովսկին թվիթերյան իր էջում հայտնել է, որ NBA-ի տնօրենների խորհուրդը հաստատել է դադարեցված մրցաշրջանը հուլիսի 31-ին վերսկսելու որոշումը:
Առաջնության մյուս հատվածը տեղի կկայանա Դիսնեյ Լենդում՝ Օրլանդոյում։ Լիգայի առաջատարները պայմանավորվել են, որ 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ հատվածին կմասնակցի 22 թիմ: Յուրաքանչյուր թիմ պետք է անցկացնի 8 հանդիպում `փլեյ-օֆֆի վիճակահանության համարները որոշելու համար: Բացի այն 16 թիմից, որոնք մրցաշրջանի դադարեցման պահին գտնվում էին փլեյ-օֆֆի գոտում, պայքարը կշարունակեն «Նյու Օռլեանը», «Պորտլանդը», «Ֆենիքսը», «Սակրամենտոն», «Սան Անտոնիոն» և «Վաշինգտոնը»: Առաջնությունը պետք է ավարտին հասցվի հոկտեմբերի 12-ից ոչ ուշ:
Ակնկալվում է, որ մարզումային ճամբարները կբացվեն հունիսի 30-ին։ Բասկետբոլիստները ամեն օր կորոնավիրուսի թեստեր կհանձնեն ու կհետևեն սահմանված կանոններին։ Նրանց թույլ կտան նաև գոլֆ խաղալ ու սնվել բացօթյա ռեստորաններում։