Կառավարության լրատվական ծառայության հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով 04.06.2020-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:
04.06.2020-ի դրությամբ իրականացվել է 22403 ստուգում, որից միայն 796-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։