2020-ի ապրիլին հրապարակված տեղեկության համաձայն՝ ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսության անկումը կլինի շուրջ 3.5 տոկոս, մինչդեռ նախորդ տարի ակնկալվում էր, որ 170 երկրի, այդ թվում՝ Հայաստանի համար կգրանցվեն աճի ցուցանիշներ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ Եվրամիության համար այս տարի կանխատեսվում է շուրջ 7.5 տոկոս անկում, իսկ ՌԴ-ի համար՝ 5.5 տոկոս անկում, ինչն ըստ նախարարի՝ չի կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա:
Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ 324 մլրդ դրամ դեֆիցիտի պայմաններում ՀՀ կառավարությունը, շուրջ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային միջոցառումներն իրականացնելու նպատակով, որոշում կայացրեց ներգրավել 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:
Նախարարն ասաց, որ ԱՄՀ-ի հետ համաձայնության շրջանակում բյուջետային ծախսերի համար Հայաստանին հիմա կտրամադրվի 280 մլն դոլար, ևս 35 մլն դոլար կհատկացվի աշնանը: