Վրաստանում երկար ժամանակ շրջանառվում են երկրի վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի մասին լուրեր: Սակայն պաշտոնական Թբիլիսին հերքել է ասեկոսեները, թե կառավարության ղեկավարը մտադիր է հեռանալ պաշտոնից՝ գրում է РИА Новости-ն:
Գիորգի Գախարիայի հրաժարականի մասին լուրերը սկսեցին շրջանառվել այն ժամանակ, երբ Վրաստանի ընդդիմադիր հեռուստաընկերությունը հայտնել էր, թե Բիձինա Իվանիշվիլին Գախարիային հրահանգել էր մինչև հունիսի վերջ հեռանալ պաշտոնից: