ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ինքն ու ընտանիքի անդամները անցել են բժշկական մանրամասն հետազոտություն և այս պահին չունեն որևէ ախտանշան:
«Չունենք ջերմություն, թոքաբորբ կամ որևէ այլ երևույթ: Թեև հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա, բայց հավանականությունը փոքր է գնահատվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: