Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը, որի սպանությունը զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել Միացյալ Նահանգներում, վարակված է եղել կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է NBC News-ը:
COVID-19-ով վարակվելու փաստն արձանագրվել էր Ֆլոյդի դիահերձման ժամանակ: Դատաբժշկական քննությունը նաև ցույց է տվել, որ Ֆլոյդն առողջական խնդիրներ չի ունեցել: Աֆրոամերիկացու մոտ թթվածնի և արյան հոսքը դեպի ուղեղ կանգնեցվել էր, ինչն էլ մեխանիկական ասֆիքսիա էր առաջացրել ու մահվան պատճառ դարձել: