«Չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչև բժշկի այցելությունը»,- հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ մի դեղամիջոց, որից քաղաքացին կարող է օգտվել, երբ բժշկի այցը կամ խորհրդատվությունը օպերատիվորեն և ժամանակին ստանալ չի հաջողվում։
«Քաղաքացիներն ինդիվիդուալ են, անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ միջազգային մամուլում որևէ դեղամիջոց են տեսնում, դա գնում են դեղատնից, օգտագործում կորոնավիրուսով չվարակվելու համար։ Մինչդեռ ես դա պաշտոնապես եմ հայտարարում, այն հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել, քանի դեռ չկա պատվաստանյութ»,- վստահեցրեց առողջապահության նախարարը: