ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կազմակերպությունը քննարկում է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ավարտի տարբերակներ, սակայն մինչ այժմ ոչ մի որոշում չի կայացվել:
«Ստեղծվել է աշխատանքային խումբ լիգաների և ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ուսումնասիրելու համար հնարավոր որոշումները օրացույցի և ձևաչափի տարբերակների վերաբերյալ, որոնց դեպքում հնարավոր է մրցաշրջանի ավարտը: Ներկայումս քննարկվում են տարբերակներ. այս փուլում որոշում դեռ չի կայացվել»,- ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը մեջբերում է ТАСС-ը:
Մրցաշարի մնացած հատվածն անցկացնելու վայրի և ձևաչափի վերաբերյալ որոշում պետք է կայացվի հունիսի 17-ին՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում: