Մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի՝ այսօր կայացրած որոշումը, որով դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ որոշումը վառ ապացույցն է, որ Հայաստանի Հանրապետության դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծման կարիք ունի:
«Այն պնդումները, որ մեր տարբեր գործընկերներ անում են, թե միգուցե դրա ժամանակը չէ, սին են: Դատական համակարգի հարցը պետք է օր առաջ լուծել, և այսօր նույնպես ընդունված օրենքների, մեկ օր առաջ ընդունված օրենքների միտումը դա է: Կլուծվի, դա էլ կլուծվի:
Հասկանում եք, որ սաբոտաժ է տեղի ունենում, հասկանում եք, որ տարբեր մարմիններում փողի հաշվին, ստի հաշվին փորձում են կանգնեցնել, խանգարել, նույնիսկ շահարկում են կորոնավիրուսը: Ոչ մի բանի առաջ չեն կանգնում, չեն էլ կանգնելու իրենց միլիոնները փրկելու համար, դժվար է, բայց պետք է առաջ գնանք»,- նշեց Սիմոնյանը: