Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության թեժ գծի՝ 1-77 հեռախոսահամարը:
Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգել 010 56-32-94, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 54-46-98 հեռախոսահամարով կամ զանգել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն: