Այս տարվա հունվար-մայիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում արձանագրված գնաճը կազմել է 0.3 տոկոս: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 9.4 տոկոս աճել են ալկոհոլի ու ծխախոտի, 2.9 տոկոս՝ հագուստի ու կոշիկի գները, փոխարենը 1.6 տոկոս գնանկում է արձանագրվել սննդամթերքի շուկայում:
«2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում: Բանջարեղենի ապրանքախմբում 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ՝ 5.0% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6%, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ` 0.3% գնանկում: Թռչնամսի գները 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ նվազել են 13.2%-ով, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ՝ 3.6%-ով:
Մրգի ապրանքախմբում 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 13.8%, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ`5.3% գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.9% գնանկում, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ՝ 0.4% գնաճ: Ձվի գինը 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ նվազել է 16.0%-ով, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 1.5% գնաճ: 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2020 թ. ապրիլի համեմատ՝ 0.3% գնաճ: 2020 թ. մայիսին 2019 թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 11.9% և 10.4%, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 1.9% և 0.8% գնաճ»,- տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեից: