Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերսկսվում է Հիդրօքսիքլորոքվին դեղամիջոցի կլինիկական փորձարկումը՝ որպես կորոնավիրուսի բուժիչ կամ կանխարգելիչ միջոց: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ մահացության վերաբերյալ գոյություն ունեցող տվյալների վերլուծությունից հետո փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կլինիկական փորձարկման ծրագրից հրաժարվելու պատճառներ չկան:
ԱՀԿ-ն հայտնել էր, որ փորձարկումը դադարեցվում է այնքան ժամանակով, քանի դեռ չեն ստացվել կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցի կիրառման անվտանգության վերաբերյալ տվյալները: