Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանին թեկնածու ներկայացնելուց առաջ նպատակահարմար է համարել հարցի շուրջ շահագրգիռ քննարկում ծավալել և լսել իր գլխավորած քաղաքական դաշինքի անդամների կարծիքը:
Տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Ազգային ժողովին ներկայացնել Ստեփանակերտ քաղաքի դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանի թեկնածությունը` ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Հանդիպմանը մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: