Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում օրերս հատված 11 թեղիի փոխարեն աշնանը կտնկվեն նորերը:
«Ի պատասխան քաղաքացիների անհանգստության՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ստորաբաժանման դենդրոլոգի եզրակցության համաձայն՝ ծառերը հատվել են հիվանդության պատճառով՝ հիվանդության տարածումը կանխելու համար»,- գրել է Կարապետյանը: