ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է Վերջին զանգի տեսանյութին:
«Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:
Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:
Նշենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ էր հրապարակել՝ գրառմամբ. «Մայիսի 25-ին այսպես Վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։
Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»: