Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը վերականգնել է Տրիպոլիի լիակատար վերահսկողությունն այն բանից հետո, երբ վերադարձրել են երկրի մայրաքաղաքի օդանավակայանը՝ գրում է BBC-ն:
Լիբիայի ազգային բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարի զինված ուժերը 2019-ի ապրիլից անդադար պաշարում են քաղաքը: Թուրքիան ռազմական օժանդակություն է ցույց տվել կառավարությանը, որին էլ հաջողվել է առաջնագծից հետ մղել Հաֆթարի ուժայիններին:
Դիվանագիտական նոր ջանքեր են գործադրվում՝ միտված նավթով հարուստ երկրում հրադադարի հաստատմանը: