Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ համացանցում հրապարակված լուսանկարներում իր կողքին կանգնած մարդը, որը զենք է կրում, իր հետ կապ չունի, իրեն չի ուղեկցել և ինքն ուղեկիցներ չունի: Նա եղել է «Հայփոստի» «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակիցը, որն այդ այցի պահին գտնվել է փոստի տվյալ տեղամասում։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել։
Տարբեր տրամաչափի զենքերի միջոցով սեփական քաղաքացիներին, սեփական ժողովրդին լռեցնող մարդկանց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներն իրականում տարածել են «Հայփոստի» «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը, որն իմ այցի պահին գտնվում էր փոստի տվյալ տեղամասում։
Բոլորին լավ օր եմ մաղթում, պահպանեք անվտանգության կանոնները և առողջ եղեք»,- նշված է նախարարի գրառման մեջ: