«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով:
«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով՝ նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,- պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը: Նրա խոսքով՝ իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին: