Հունիսի 1-ից մեկնարկել են «Վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում պետական կրթաթոշակով Դրեյփերի համալսարանի գարնանային ծրագրում սովորելու համար հայտարարված մրցույթի հաղթող 8 հայ մասնակիցների առցանց դասընթացները:
Տեխնոլոգիական մտքի հայ ներկայացուցիչներն աշխարհի ամենահաջողակ ձեռներեցների մենթորությամբ կանցնեն առցանց դասընթացների շարք՝ կազմված մի քանի մոդուլներից, որոնց թվում են՝
-
Ապագայի տեխնոլոգիաները (Technologies of the future),
-
Գաղափարից արտադրանք՝ ինչպես ստեղծել աշխարհը փոխող պրոդուկտներ (Turning ideas into products that change the world),
-
Ինչպես նախագծել ապագայի բացառիկ պրոդուկտ (Designing the next unicorn),
-
Ճիշտ բիզնես մոդելի ընտրություն (Figuring out the right business model),
-
Վիրտուալ ներկայություն՝ բացառիկ մրցանակներով (Virtual Herothon with unique prizes),
-
Աճի և վաճառքների հիմնասյուները (Fundamentals of the growth and sales),
-
Երբ և ինչպես հիմնադրել ընկերությունը (How and when to incorporate your company),
-
Ամեն ինչ ֆոնդահայթայթման մասին (Everything you need to know about fundraising),
-
Ինչպես ներկայացնել գաղափարը ներդրողներին (Pitch to investors, win Prizes & Hero Graduation):
Նշենք, որ հայ մասնակիցների այցը Սիլիկոնյան հովիտ հետաձգվել էր ավիաչվերթերի չեղարկման պատճառով, և Դրեյփերի համալսարանն առաջարկել է նրանց դասընթացներն անցկացնել առցանց ձևաչափով: Հետագայում՝ չվերթերը վերականգնվելուց անմիջապես հետո, մասնակիցները հնարավորություն կունենան մեկնելու Սիլիկոնյան հովիտ, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ՝ հնարավոր ներդրումներ ներգրավեու նպատակով:
Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։
Դրեյփերի համալսարանում դասավանդում են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.), Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին ներկայացնում են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհները՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։