Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
Հիշեցնելով, որ դիմակների կրումը երեկ պարետի ընդունած որոշմամբ պարտադիր է արդեն նաև հանրային բաց վայրերում, վարչապետը հայտնեց՝ դիմակի գինը որոշակի անկում է արձանագրել:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել, և մենք հույս ունենք, որ գնանկման պրոցեսը կշարունակվի»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով՝ անհրաժեշտ է պահպանել բոլոր կանոնները, որ առողջապահական գերատեսչության բեռը թեթևանա: