Բանկերի մոտ քաղաքացիների հերթերը կառավարելու խնդիր կա: Այդ մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հորդորելով հետևողական լինել այդ խնդրի վերաբերյալ:
Ջավադյանը նշեց, որ արդեն որոշակի հաջողություններ ունեն: Բանկերն ապահովվել են անհրաժեշտ միջոցներով՝ դիմակներ, ախտահանիչներ և այլն: Նրա խոսքով՝ մարզերից, սակայն, այսօր երկու ահազանգ են ստացել, մեկում, ըստ նրա, կասկածում են, որ պրովոկացիա կա:
ԿԲ նախագահը շեշտեց, որ բանկերն ամեն ինչ անում են, որ հաճախորդները պահպանեն սոցիալական հեռավորություն, դիմակներ կրեն, սպասարկման ժամկետները մի քանի ժամով երկարաձգվում են, հորդորում են օգտվել օնլայն ծառայություններից և այլն:
«Չեմ կարող ասել, որ վիճակն անվերահսկելի է, վիճակը վերահսկելի է»,- ընդգծեց Ջավադյանը՝ նշելով, որ իրավիճակն այսօր անհամեմատ լավ է, քան երեկ: