Նախնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 19 միլիարդ 691 միլիոն 900 հազար դրամ` պլանավորված 19 միլիարդ 200 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 2.6 %-ով կամ 491 միլիոն 900 հազար դրամով՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 15 միլիարդ 228 միլիոն 100 հազար դրամը կամ 77.3%-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: