Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել:
«Սիրելի քաղաքացիներ,
այսօր նոր կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, քիչ առաջ տեղեկացրեցին, որ պատասխանը բացասական է։
Առողջ եղեք, հետևեք պարետատան բոլոր ցուցումներին, անպայման դիմակ կրեք և սոցիալական հեռավորություն պահպանեք»,- տեղեկացրել է նա: