Ավստրիան վերաբացել է սահմանները հարևանների հետ, բացի Իտալիայից: Ավստրիայի կառավարությունը հայտնել է, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը չափազանց շատ են: Եվրոպական երկրում չեղարկվել են համավարակով պայմանավորված սահմանափակումները՝ գրում է Euronews-ը:
Գերմանիայից, Շվեյցարիայից, Լիխտենշտեյնից, Սլովակիայից, Սլովենիայից, Հունգարիայից ու Չեխիայից Ավստրիա ժամանող այցելուների համար այսուհետև մուտքի արտոնագիր անհրաժեշտ չի լինի:
Ավստրիայի իշխանությունների նման որոշումը դուր չի եկել պաշտոնական Հռոմին: Իտալիայի արտգործնախարարը հայտնել է, որ այս պարագայում անհատականությունը ոտնահարում է համայնքի ոգին և վնասում Եվրոպային ու միասնական շուկային: Իտալիան եվրոպացի զբոսաշրջիկների առջև վերաբացել է իր սահմանները՝ փորձելով վերականգնել տնտեսությունը: