Կորոնավիրուսի համավարակի վիճակագրական այսօրվա տվյալները՝ ըստ Worldometers կայքի:
Ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի 6 միլիոն 586149 դեպք: Մահացության ցուցանիշը 388256 է: Ապաքինվածների թիվը հասել է 3 միլիոն 181326-ի:
Առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 1 միլիոն 902031 մարդ, մահացել է 109146 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 688000-ը:
Երկրորդը Բրազիլիան է: Այստեղ կա ավելի քան 584000 վարակված, մահացածների թիվն անցել է 32000-ից:
Երրորդը Ռուսաստանն է, որտեղ վարակի ցուցանիշը կազմում է ավելի քան 441000:
Իսպանիան չորրորդ տեղում է: Եվրոպական այս երկրում կա մոտ 288000 վարակված, մահացության ցուցանիշն ավելի քան 27000 է:
Հինգերորդը Մեծ Բրիտանիան է: Միացյալ Թագավորությունում վարակված է մոտ 280000 մարդ, մահացածների թիվը մոտենում է 40000-ի:
Հաջորդում են Իտալիան, Հնդկաստանը, Գերմանիան, Պերուն, Թուրքիան, Իրանը, Ֆրանսիան, Չիլին ու Մեքսիկան: