Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված ԱՀ ոստիկանության ծառայողներն այսօրվանից՝ հունիսի 4-ից մայրաքաղաքի փողոցներում ծառայություն են իրականացնում՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ոստիկանության նպատակն է կանխել փողոցներում, սննդի և առևտրի օբյեկտներում, բանկերում և հանրային նշանակության մյուս բոլոր սպասարկման կետերում քաղաքացիների հնարավոր կուտակումները:
Ոստիկանության ծառայողները կոչ են անում քաղաքացիներին պարտադիր պահպանել սոցիալական հեռավորություն կամ կրել պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև ծանոթացնում են ԱՀ պարետի որոշումներին:
Նշենք, որ ԱՀ ոստիկանությունը բացատրական աշխատանքներ է իրականացնում նաև շրջաններում և հանգստի գոտիներում: