Քաղաքական գործունեությունը ես միշտ համեմատում եմ պատերազմական գործողությունների հետ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Ազգային ժողովը ՀՀ գենշտաբն է, սա ամենահասանելի տեղն է, որտեղ կարելի է կարծիք հայտնել: Ուստի, պետք չէ խուճապի մատնվել, միևնույն է՝ պատերազմի դեպքում հրամանատարն է որոշում՝ ինչ անել: Մենք միշտ պետք է պատերազմի պատրաստվենք, խուճապի մատնվել չի կարելի»,- ընդգծեց պատգամավորը:
Ս.Միքայելյանը վստահ է, որ հատկապես այս փուլում Ազգային ժողովի միասնությունը կարևոր է, քան երբևէ: «Այո, կան որոշակի թերացումներ Կառավարության և առողջապահության նախարարության կողմից, բայց իմ խնդրանքը հետևյալն է՝ համախմբվենք և դուրս գանք այս իրավիճակից»,- նշեց նա: