NBA-ի կառավարման խորհուրդը այսօր կհաստատի մրցաշրջանը վերսկսելու նախագիծը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ հայտնում է ESPN-ի ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:
NBA-ն նախատեսում է վերսկսել այս մրցաշրջանը Օռլանդոյի Disney World-ում՝ 22 թիմով. 13-ը Արևմտյան կոնֆերենցիայից, 9-ը՝ Արևելքից: Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 հանդիպում՝ փլեյ-օֆֆի մասնակիցներին որոշելու համար:
Եթե աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը 4-ից պակաս հաղթանակներով հետ մնա 8-րդ տեղը զբաղեցնող թիմից, ապա 4 թիմերի միջև մրցաշար կանցկացվի փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը որոշելու համար:
Մրցաշրջանի վերսկսումը նախատեսվում է հուլիսի 31-ին և կավարտվի մինչև հոկտեմբերի 12-ը: Ակնկալվում է, որ NBA-ի կառավարման խորհուրդը կհաստատի այս նախագիծը: