Կորոնավիրուսի հարցում, Սահմանադրական դատարանի հարցում մենք պետք է մեր խաչը տանենք՝ խորհրդարանի ամբիոնից նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով հանրությանը: Նա նշեց, որ որևէ մեկի վրա հույս դնել պետք չէ:
«Գիտենք, որ բոլոր ուժերը, բոլոր մարդիկ տարբեր հետաքրքրություններ ունեն, քաղաքական տարբեր նկատառումներ ունեն: Կոչ եմ անում՝ ո՛չ ջղայնալալ, ո՛չ նեղանալ, ո՛չ պահանջ ներկայացնել:
Մենք վերցրել ենք պատասխանատվությունը բոլոր այս հարցերում, մենք մեր պատասխանատվությունը մինչև վերջ տանելու ենք: Ես վստահ եմ, որ ինչպես 2 տարի առաջ, ինչպես մեկ տարի առաջ և ինչպես միշտ միասնական լինելով՝ մենք բոլոր հարցերում հաջողելու ենք»,- նշեց Սիմոնյանը: