ՀՀ Ազգային ժողովն այսօր միաձայն՝ 112 քվեով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ ՀՀ-ում այսուհետ կստեղծվի պարեկային ծառայություն: Այն կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:
Հիշեցնենք՝ պարեկային ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը:
Նոր պարեկային ծառայությունը հագեցված է լինելու զենքի նոր հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: