Օդեսայի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են չլողալ Սև ծովում՝ ջրի աղտոտվածության պատճառով: Մայիսի 25-26-ը վերահսկիչ կետերում կատարվել է ծովաջրի նմուշների ուսումնասիրություն, և պարզվել է, որ արդյունքները չեն համապատասխանում սանիտարամանրէաբանական ցուցումներին:
«Ամռանը համաճարակաբանական իրավիճակի վատթարացում թույլ չտալու և ջրի միոցով փոխանցվող հիվանդությունները կանխարգելելու համար Օդեսայի շրջանի Սննդամթերքի և խմիչքների պետական ծառայության գլխավոր վարչությունը բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես զերծ մնալ ծովային ջրերի օգտագործումից, մինչև հետագա ծանուցումը»,- ասվել է գերատեսչության հայտարարությունում: