Շվեդիան ընդունել է սխալը, որ խիստ կարանտինային միջոցառումներ չի կիրառել, ինչի հետևանքով աշխարհում COVID-19-ից մահերի թվով այսօր երկիրը առաջին շարքերում է:
«Եթե մենք իմանայինք այս հիվանդության մասին այն, ինչ այսօր է հայտնի, կդիմեինք սահմանափակումների, որպիսիք կիրառեցին Ստոկհոլմն ու այլ երկրներ»,- ասել է Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տենգելը: Նա ավելացրել է, որ տեղաշարժի սահմանափակումներն ու բոլոր միջոցառումների արգելումը կօգնեին խուսափել մահվան ռեկորդային թվից:
Մինչդեռ մայիսի սկզբին Տենգելը պաշտպանում էր իշխանության ընդունած դիրքորոշումը. Շվեդիայում ամբողջ ժամանակ բաց էին դպրոցներն ու մանկապարտեզները, մոտ 50 մարդու թույլատրվում էր հավաքվել մի վայրում, քաղաքացիների տեղաշարժը չէր սահմանափակվում: Իշխանությունները որոշեցին հրաժարվել խիստ կարանտինային միջոցառումներից, որպեսզի չվնասեն երկրի տնտեսությանը, բայց, ըստ որոշ կանխատեսումների, տնտեսական արդյունքը կարող է լինել նույնը, ինչ այլ երկրներում: Չնայած ստեղծված վիճակին՝ գլխավոր համաճարակաբանը նշել է, որ կառավարությունը, այնուամենայնիվ, հենվում է քաղաքացիների գիտակցության վրա: