Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների դիմումների ընդունման ժամկետը երկարացվում է մինչև 2020 թ. հունիսի 5-ը՝ ժամը 14:00-ը։