ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հակադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբհյանի հայտարարություններին, թե դիմակ կրել-չկրելու հարցում պաշտոնյաները մոլորության մեջ են գցում քաղաքացիներին:
Սիմոնյանի խոսքով՝ Զոհրաբյանն իր խոսքում արդար չէ, քանի որ ինքն էլ է նշել, որ դիմակ կրելը որոշ առումներով վնասակար է:
«Աշխարհը նոր է նման բանի առնչվում, և մեղադրել, ասել, որ սկզբից այսպես, հետո այնպես եք ասում... Նույնը կարող եք ասել նաև Անգլիայի վարչապետին կամ պարոն Ծառուկյանին, որ ասում էր, թե բարի մարդկանց չի կպչում, բայց չի գալիս դահլիճ»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակն անծանոթ է բոլորին:
«Չգիտենք, թե ինչպես կլիներ, եթե, օրինակ, մեր առողջապահության նախարարը լիներ Նաիրա Զոհրաբյանը: Դուք հեղինակավոր քաղաքական գործիչ եք, այստեղից խոսել, ասել, որ քաղաքացու վրա որևէ մեկը որևէ բան է գցում՝ արդար չէ: Մենք պետք է առաքելությունը վերցնենք մեզ վրա ու օրինակ ծառայենք»,- կոչ արեց ԱԺ փոխխոսնակը: