Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելը մեկ կամ երկու, նույնիսկ 10-20 տարվա խնդիր չէ, նրա խոսքով՝ ավելի հին պատմությունն ունի:
«Իմ գործելու մեթոդը շարունակում է մնալ նույնը: Երբ 2016-ին խոսում էի մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության մասին, այն ժամանակ էլ ընդդիմնություն էի: Ու ինձ ասում էին՝ փոխանակ գնա իշխանափոխություն անի՝ պատասխանատվությունը գցում է ժողովրդի վրա: Մենք սուպերմե՞ն ենք, կախա՞րդ ենք, մո՞գ ենք: Նույն խնդիրն էլ հիմա այստեղ է: Մեզնից յուրաքնաչյուրը պետք է ընտրություն կատարի՝ ինքն ուզում է օգնի, նպաստի համավարակի հաղթահարմա՞նը, թե՞ ուզում է նպաստի համավարակի տարածմանը»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը:
Իր և ընտանիքի ինքնազգացողության մասին խոսելիս վարչապետը հայտնեց՝ իրենց լավ են զգում, չունեն սիմպտոմներ:
«Երաշխիք չկա: Ասում են՝ անկանխատեսելի ընթացք է ունենում, բայց մենք տեղյակ կպահենք: Կարող էինք, չէ՞, ասիմպտոմ վիճակ էր, չհայտարարել, որ մեզ մոտ թեստը դրական է ախտորոշվել, որ մեր մեղավորության ապացույցը թաքցնենք: Չենք թաքցնում, այո, մեղավոր ենք: Ես, որ վարակվել եմ, ինչ-որ բան էնպես չեմ արել: Եվ ի՞նչ: Նշանակում է՝ բոլորս եկեք վարակվե՞նք: Կամ որ վատանամ, նշանակում է՝ բոլորս պետք է վատանա՞նք, կամ որ մահանամ, բոլորովս պետք է մահանա՞նք: Եկեք երեք միլիոնով վարակվենք, ասենք՝ մեզ չեն բուժում: Որտե՞ղ բուժեն»,- նշեց վարչապետը: